211652_close_icon
views-count72504 դիտում article-date 19:00 05-07-2017

Հանրապետության նախագահի հանձնարարականից հետո Լոռու մարզում սառույցը տեղից շարժվեց. աշխատանքներին հետևում է նախարարը. լոռեցիներն էլ ասում էին. «Վերջապես մեր վրա էլ լույս շողաց«». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցով հանդես էր եկել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, նա զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում հայտնել էր, որ նախագահ Ս. Սարգսյանը խիստ հանձնարարականներ է տվել, որպեսզի Երևանից դուրս բոլոր ավտոճանապարհները լինեն եվրոպական չափանիշներին համապատասխան, որպեսզի վարորդները չհանդիպեն փոսերի: Արդեն տևական ժամանակ է՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի կարգարդությամբ, Հայավտոճան ընկերության ներկայացուցիչները՝ ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանի գլխավորությամբ, Արարատի ճանշինի աշխատակիցները սկսել են Վանաձոր-Բագրատաշեն միջպետական գլխավոր ճանապարհահատվածի կապիտալ վերանորոգման և ասֆալտապատման աշխատանքները: Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, Արարատի ճանապարհաշինարարները աշխատանքները կատարում են բարձր մակարդակի, իսկ նրանց աշխատանքներին օնլայն եղանակով հետևում է նախարար Վ. Մարտիրոսյանը: Վանաձորցիները ֆոտոլրագրողի հետ զրուցում ասում էին. «Կումունիստներից դեսը էս տիպի կապիտալ որակյալ ասֆալտապատում Լոռու մարզը չի տեսել: Նախ ճանապարհի դիտահորերն են փոխվում, այնուհետև ճանապարհը լցվում է խճաքարով, որից հետո երկու անգամ ասֆալտապատվում է ողջ ճանապարհը: Ճամապարհաշինարարները ասում էին, որ իրենք երաշխավորում են, որ եթե ճիշտ շահագործվի ճանապարհահատվածը, ապա այն 40 տարի առանց դարուփոսեր առաջանալու կշահագործվի»: Շաբաթական 3 անգամ անակնկալ չնախատեսված այց է անում Հայավտոճան ընկերության տնօրեն Ա. Արշակյանը, իսկ նախարար Վ. Մարտիրոսյանը շաբաթը մեկ այցելում է ճանապարհաշինարարներին՝ տեղում ծանոթանում կատարված աշխատանքներին: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ վերջին ժամանակահատվածում Արարատի Ճանշինի աշխատակիցները Երևանից դուրս որ ճանապարհահատվածներում կատարել են կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ, ապա շահագործումից հետո որևէ խոչընդոտներ չի առաջացել: Վստահ ենք, որ նույն սրտացավությամբ աշխատանքները կատարվում են նաև Լոռու մարզում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 121+
121+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր