ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը խոսել է Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման մասին
ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ ծրագրեր կան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հաջորդ հանդիպման հետ կապված:
Այս մասին Ս. Կոպիրկինն ասաց այսօր՝ ապրիլի 23-ին, լրագրողների հետ զրույցում:
«Հայաստանի վարչապետի ու Ռուսաստանի Դաշնության նախագահի հանդիպումները բավական հաճախակի են տեղի ունենում, ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ընդհանուր ինտեգրացիոն միությունների ձևաչափերում: Իհարկե, հանդիպումների ծրագրեր կան անխոս»,- նշեց դեսպանը:
Հավելեց, որ հաջորդ շաբաթվա ընթացքում Հայաստան է ժամանելու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը` ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: