211652_close_icon
views-count30289 դիտում article-date 16:37 22-04-2019

Արտակարգ դեպք Արարատի մարզում. Մասիսում հարձակվել են «Սուրբ Գևորգ» եկեղեցու հոգևոր հովվի վրա

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 21-ին, Արարատի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին է դիմել Մասիս քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Սամվել Սաֆարյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 10։00-ի սահմաններում Մասիս քաղաքի «Սուրբ Գևորգ» եկեղեցու բակում Մասիս քաղաքի 3-րդ փողոցի բնակիչ Էդվին Ղուկասյանը հարձակվել է իր վրա, քաշքշել, իր հասցեին հնչեցրել հայհոյանքներ, ապա մի քանի անգամ բռունցքով հարվածներ հասցրել իր գլխին և դեմքին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս. Սաֆարյանը ոստիկաններին հայտնել է, որ իրեն պատճառվել է ֆիզիկական ցավ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Սաֆարյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը «Սուրբ Գևորգ» եկեղեցու հոգևոր հովիվն է։ Մասիսի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Է. Ղուկասյանին հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր