Ունաի Էմերի. Ամեն ինչ կախված է «Արսենալից». ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին ան դրադարձել է Անգլիայի առաջնությունում «Քրիսթալ Փելասից» կրած պարտությանը:
«Առաջին խաղակեսում՝ հաշվի առնելով գնդակի վերահսկումը, մենք հաջող տեսք ունեինք: Երկրորդ խաղակեսն էլ լավ սկսվեց:
Մրցակցի երկրորդ գոլը նրանց վստահություն ներշնչեց: Մեր երկրորդ գոլը հույսեր արթնացրեց:
Տակտիկական առումով «Քրիսթալ Փելասը» շատ լավ էր գործում, նրանք պաշտպանությունում կազմակերպված էին: Նրանց երկրորդ գոլը մեզ վստահությունից զրկեց:
Այժմ ամեն ինչ կախված է մեզանից, թե արդյոք կկարողանանք մրցաշրջանի արդյունքներով ավարտել թոփ-4-ում», ասել է Էմերին: