Ունաի Էմերին ցանկանում է «Արսենալից» դուրս թողնել Օսպինային և Ուելբեկին
«Արսենալի» դարպասապահ Դավիդ Օսպինան և հարձակվող Դանի Ուելբեկը այս ամռանը կարող են լքել ակումբը:
Լոնդոնցիների նոր գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մտադիր է թիմում լրջորեն կրճատել ֆուտբոլիստներին: Թիմից հեռանալու առավել հավանական թեկնածուները Օսպինան ու Ուելբեկն են:
Նախորդ մրցաշրջանում 29-ամյա դարպասապահը «Արսենալի» կազմում մասնակցել է 21 խաղի և բաց թողել 20 գոլ, 9 խաղում «անառիկ» է պահել դարպասները: 27-ամյա Ուելբեկը մասնակցել է 43 խաղի, դարձել 10 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: