211652_close_icon
views-count743 դիտում article-date 16:58 22-04-2019

Արմեն Գրիգորյանը երրորդ հանդիպումն է ունեցել փորձագիտական հանրության հետ

Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման աշխատանքների շրջանակներում, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 22-ին կրկին հանդիպել է փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ: Ինչպես «[url=https://armenpress.am/arm/news/972202.html]Արմենպրես[/url]»-ին հայտնեց ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղարի մամլո խոսնակ Արեգ Քոչինյանը, հանդիպմանը ներկա էին՝ Արման Նավասարդյանը, Արմեն Վարդանյանը, Գարիկ Քեռյանը, Գոռ Պետրոսյանը, Լաուրա Սիմոնյանը, Հրանուշ Խառատյանը, Մարիամ Ավագյանը, Միքայել Յալանուզյանը, Ռիչարդ Գիրակոսյանը, Սարո Սարոյանը, Ստյոպա Սաֆարյանը: Հանդիպմանը ԱԽ քարտուղարը ներկայացրեց առկա պատկերացումները պատրաստվող փաստաթղթի բովանդակության, այն շրջանակող արժեքների, շահերի, նպատակների ու տեսլականի մասին, ինչպես նաև փորձագետների նախորդ խմբերի հետ հանդիպումների ընթացքում գրանցած արդյունքները։ Հաջորդիվ տեղի ունեցավ բովանդակային հայեցակարգային և ռազմավարական փաստաթղթերի մշակման գործիքակազմերի, ժամկետների, բովանդակության և ընթացակարգերի դրանց մշակման մեթոդների, ինչպես նաև առկա սպառնալիքների ու դրանց տրվող համակարգային լուծումների տարբերակների թեմաներով:

Նմանատիպ նյութեր