211652_close_icon
views-count1167 դիտում article-date 15:59 22-04-2019

ԱԺ նախագահն արդարացված է համարում Քաղաքացու օրը նշելու համար հատկացված 124 մլն դրամը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը արդարացված է համարում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները կազմակերպելու համար 124 մլն դրամ հատկացնելը:«[url=https://https://armenpress.am/arm/news/972187.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանն ասաց ապրիլի 22-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: «Մինչև հեղափոխությունը և, հատկապես, հեղափոխությունից հետո առավել ցայտուն է դրսևորվում խնդիրը, որ մենք, այնուամենայնիվ, հասարակության մեջ արժեհամակարգային խնդիրներ ունենք։ Ի վերջո, հեղափոխությունից տարիներ առաջ մենք խոսում էինք արժեքների հեղափոխության մասին և հիմա Քաղաքացու տոնը, որը արդեն սահմանվել է, կոչված է նաև որոշակի քաղաքացիական կրթության դերակատարություն ունենալ, քաղաքացի կրթել, ձևավորել, ի վերջո կայացնել այդ ինստիտուտը։ Սրան ուղղել 124 մլն դրամ, կարծում եմ, արժի»,- ասաց Միրզոյանը: Պատասխանելով այն դիտարկմանը, թե այդ գումարը կարող էր ուղղվել որևէ սոցիալական խնդրի լուծմանը, Արարատ Միրզոյանը նշեց, որ այդ խնդիրները հավերժ են, և դրանց գերի մնալ պետք չէ: «ՀՀ–ում, հատկապես սոցիալական ոլորտում միշտ կան բազմաթիվ խնդիրներ։ Մենք կարող ենք ոչ մի ծրագիր չիրականացնել մինչև վերջին հյուղակի հարցը կամ անօթևանի հարցը չլուծվի, բայց դա հավերժ պրոցես է, բոլոր երկրներում էլ կան հարցեր, որոնց ավելի մեծ ուշադրություն կարելի է հատկացնել, սակայն գերի մնալ դրանց և ձեռնպահ մնալ այլ ծրագրեր իրականացնելուց, այնքան էլ խոհեմ չէ, կարծում եմ»,- նշեց ԱԺ նախագահը: Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների անցկացման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին կտրամադրվի 124 մլն դրամ: 124 մլն դրամով Հայաստանի բոլոր մարզերում և Երևան քաղաքում պետք է պատշաճ կերպով իրականացվեն Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ: Քաղաքացու օրը կնշվի յուրաքանչյուր տարվա ապրիլի վերջին շաբաթ օրը:

Նմանատիպ նյութեր