1787 դիտում
18:23 20-04-2019
Գագիկ Ծառուկյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամանդային
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամանդային: Նրանք քննարկել են Տոկիո-2020 Օլիմպիական խաղերում հայ մարզիկներին և պատվիրակությանը վերաբերող բազմաթիվ հարցեր:
Դեսպանը նշեց, որ Ճապոնիան փորձում է լավագույնս պատրաստվել Օլիմպիական խաղերն ընդունելուն, իսկ ՀԱՕԿ նախագահն էլ հավաստիացրեց, որ հայ մարզիկները ջանք ու եռանդ չեն խնայելու լավ հանդես գալու համար:
Գագիկ Ծառուկյանն իր խոսքում ասաց. «Մենք պատրաստ ենք համագործակցել և բաց ենք դրա համար: 100 օր առաջ դեսպանի հետ կներկայացնենք մեր մարզիկներին: Միշտ կապի մեջ կլինենք: Մեզ համար շատ ուրախալի է, որ Օլիմպիական խաղերն անցկացվելու են Ճապոնիայում. կծանոթանանք դարավոր ու գեղեցիկ մշակույթին»:
Ջուն Յամանդան էլ իր հերթին շնորհակալություն հայնտեց ջերմ ընդունելության համար.
«Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար: Տեղյակ եմ, թե ինչ մեծ աշխատանք եք տանում հայկական սպորտի զարգացման համար և վստահ եմ, որ այդ աշխատանքը կտա իր պտուղները: Ուրախ կլինեմ, որ հայ մարզիկները լավ արդյունքներ գրանցեն Տոկիոյում: Ես Հայաստանում Ճապոնիայի դեսպանն եմ և, բացի ճապոնացի մարզիկներից, երկրպագելու եմ նաև հայ մարզիկներին»,- խոսքը եզրափակեց դեսպանը:
Նմանատիպ նյութեր
1975 դիտում
15:06 29-08-2019
Էկոնոմիկայի փոխնախարարն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային
Այս բաժնից
1195 դիտում
19:45 27-09-2024
Ծանրորդ Աշոտ Մովսիսյանը դարձավ ծանրամարտի երիտասարդների ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
679 դիտում
16:47 27-09-2024
ՈւԵՖԱ-ն տուգանել է Բարսելոնային և զրկել երկպագուներից ՉԼ-ի հաջորդ անտագնա խաղում. ArmSport.am
724 դիտում
23:25 26-09-2024
Երևանը կհյուրընկալի հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնությունը