2287 դիտում
22:27 19-04-2019
Մանուել Նազարեթյան. Ուզում եմ Մարսելում ստացած փորձս կիրառեմ Հայաստանի Մ-19 հավաքականում
Եվրոպայի Մ-19 առաջնությանն ընդառաջ՝ ՀՖՖ պաշտոնական կայքը սկսում է նոր շարք, որում կներկայացնի Մ-19 հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներին:
Մարսել քաղաքը Ֆրանսիայի հայաշատ բնակավայրերից է, որտեղ այս պահին բնակվում է մոտ 80 հազար հայ: Այստեղ միշտ էլ եղել են տաղանդավոր հայ ֆուտբոլիստներ:
Նրանցից մեկը՝ դարպասապահ Մանուել Նազարեթյանն այսօր համալրել է Հայաստանի Մ-19 հավաքականի շարքերը: Մեզ հետ զրույցում Նազարեթյանը պատմել է իր անցած ճանապարհի, հայերենի իմացության և Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը Հայաստանում անցկացնելու մասին.
[b]-Ի՞նչ կպատմեք Ձեր մասին:
[/b]
-Ֆուտբոլային ճանապարհս սկսել եմ Մարսելի «Օլիմպիկում»: Մինչև դարպասապահի դիրքում հայտնվելը մի քանի տարի խաղացել եմ հարձակվողի և պաշտպանի դիրքերում: «Օլիմպիկում» ընդգրվելու միջոցով միջազգային անգնահատելի փորձ եմ ձեռք բերել: Վայելում եմ ֆուտբոլն իմ սիրելի ակումբում: Անցած տարվանից «Օլիմպիկի» Մ-19 թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ եմ: 18 տարեկանս կլրանա հուլիսի 1-ին: Հայաստանի հավաքական ժամանել եմ մեծ պատասխանատվությամբ: Այստեղ ջերմորեն ընդունեցին: Մարզիչները, ֆուտբոլիստներն ու անձնակազմը ամեն կերպ օգնում են:
[b]-Հայերեն բառեր սերտե՞լ եք:
[/b]
-Դաշտում փորձում էի հուշել հայերեն. օրինակ, երբ մարզումային խաղի ժամանակ պաշտպանները գնդակ էին ստանում, նրանց հուշում էի, որ մենակ են: Դեռ առաջին մարզումն էր. ժամանակ կունենամ: Հայերեն նաև բարևում եմ, բարի ախորժակ եմ մաղթում, տղաների որպիսությամբ եմ հետաքրքրվում:
[b]-Եվրոպայի առաջնությունն ընդունելու է Հայաստանը: Այս մասով ի՞նչ կասեք:
[/b]
-Մեծ ոգևորությամբ ենք սպասում խոշոր իրադարձությանը: Ֆրանսիայից ժամանած տղաներով շատ ենք ցանկանում Հայաստանը ներկայացնել այդ մրցաշարում: Դա լուրջ հնարավորություն է բոլորիս համար: Մեր պոտենցիալ մրցակից Ֆրանսիայի հավաքականի մի շարք խաղացողների մասին պատմելու բան ունեմ համերկրացիներիս: Իմ տեղեկությամբ պետք է կիսվեմ հավաքականի հետ:
[b]-Մարսելի «Օլիմպիկից» Դուք և Թոմ Բանդիկյանը ինչպիսի՞ նորույթ կարող եք բերել հավաքական:
[/b]
-Ֆուտբոլային տարբեր մշակույթում մեծանալը նաև տարբեր ընկալումներ և մտահորիզոն է ձևավորում: Ուստի, պետք է փորձեմ իմ յուրացրածը փոխանցել հավաքականի մյուս անդամներին, նրանց իմացությամբ էլ ինքս հետաքրքրվեմ, նորը ուսումնասիրեմ: «Օլիմպիկում» փոքրուց սովորեցնում են դժվար պայքարի, երբեք չհանձնվելուն: Ակումբի կարգախոսի և օրհներգի բառերը հիմնվում են հաղթանակի գաղափարի վրա:
Նմանատիպ նյութեր
1368 դիտում
21:20 30-05-2014
Կան ֆուտբոլիստներ, որոնք կամրապնդվեն հավաքականում. Ռուբեն Նազարեթյան
1287 դիտում
21:05 15-01-2015
Ամեն ինչ անելու ենք այսօր հաղթելու համար. Ռուբեն Նազարեթյան
1338 դիտում
11:08 18-01-2015
Նպատակային աշխատանքը տվեց իր արդյունքը. Ռուբեն Նազարեթյան
Այս բաժնից
1468 դիտում
20:07 20-11-2024
Էլեն Բաբաջանյանը նվաճել է արծաթե մեդալ. ըմբշամարտի զինվորականների ԱԱ
4522 դիտում
09:52 20-11-2024
Ազգերի լիգա. հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցների վերջնական ցանկը
1414 դիտում
21:23 19-11-2024
Պատանի սուսերամարտիկները նվաճել են 4 մեդալ