1287 դիտում
21:05 15-01-2015
Ամեն ինչ անելու ենք այսօր հաղթելու համար. Ռուբեն Նազարեթյան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Շվեդիայում հաղթանակով է մեկնարկել ֆուտզալի Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլում՝ 4:3 հաշվով առավելության հասնելով Շվեդիայի հավաքականի նկատմամբ: ՀՖՖ պաշտոնական կայքը քիչ առաջ կարճ հարցազրույց ունեցավ այս պահին Սկյովդե քաղաքում գտնվող ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի հետ.
«Երեկվա խաղում տղաներն ամեն ինչ արեցին՝ հաղթանակի հասնելու համար: Առաջին խաղակեսում մենք խաղը կառուցել էինք հակագրոհների վրա, և կարող եմ ասել, որ մեր մարտավարությունն աշխատեց: Երկրորդ խաղակեսը սկսեցինք ուժեղ պրեսինգով, ինչի շնորհիվ հենց առաջին իսկ րոպեին կարողացանք գոլ խփել: Դրանից հետո կրկին հնարավորություններ ունեցանք և գրոհներից մեկում զարգացրինք հաջողությունը: 2 գնդակի առավելություն ստանալով՝ սկսեցինք պաշտպանվել, որը տվեց իր արդյունքը: Խաղավերջում մրցավարը անտեղի կարմիր քարտ ցույց տվեց Գրիգոր Կապուկրանյանին: Անկախ դրանից, տղաները կարողացան երեք ֆուտբոլիստներով պաշտպանվել մրցակցի 5 խաղացողի դեմ և պահպանել հաղթանակը:
Ինչ վերաբերում է այսօրվա հանդիպմանը, ապա մենք մարտականորեն ենք տրամադրված: Չնայած Իսրայելը բավականին ուժեղ հավաքական է և առաջին տուրում հաղթել է Շոտլանդիային, բայց մեր առջև ի սկզբանե խնդիր ենք դրել հաղթահարել խմբային փուլը, ուստի պետք է ամեն ինչ անենք այսօր հաղթելու և այդ խնդիրը լուծելու համար:»
Նմանատիպ նյութեր
2481 դիտում
15:00 02-07-2016
Մենք ամեն ինչ անելու ենք Իռլանդիային հաղթելու համար. Տիգրան Գյոկչյան
1102 դիտում
17:54 24-11-2023
Մենք անելու ենք ամեն ինչ ՀԱՊԿ-ին լիարժեք հասկանալու և ամեն ինչ ՀԱՊԿ-ին հասկանալի դարձնելու համար․ Նիկոլ Փաշինյան
1117 դիտում
22:08 13-05-2024
Տիրոջ կամոք ճշմարտությունը հաղթելու է․ ինչ ճանապարհով ուզում է լինի՝ հաղթելու ենք․ Բագրատ Սրբազան
Այս բաժնից
1468 դիտում
20:07 20-11-2024
Էլեն Բաբաջանյանը նվաճել է արծաթե մեդալ. ըմբշամարտի զինվորականների ԱԱ
4522 դիտում
09:52 20-11-2024
Ազգերի լիգա. հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցների վերջնական ցանկը
1414 դիտում
21:23 19-11-2024
Պատանի սուսերամարտիկները նվաճել են 4 մեդալ