211652_close_icon
views-count3628 դիտում article-date 18:32 19-04-2019

Ջրանջատումը ստիպված էին երկարաձգել. Վեոլիա Ջուր. «Սևան» տեղամաս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոր էր հայտարարված պլանային ջրանջատումից հետո սկսվել վերականգնվել ջրամատակարարումը Սեւանում ու հարակից 8 գյուղերում, երբ գրանցվեց վթար, այն էլ խոշոր՝ նշված բնակավայրերը սնող «Հացառատ – Լճաշեն» 500 միլիմետրանոց ջրատարի վրա՝ Սևան – Գավառ մայրուղու Չկալովկայի հարակից տարածքում (չիչխանի անտառում)։ Իհարկե, ոչ հաճախ, բայց այսպես էլ է լինում: Ջրանջատումը, ստեղծված արտակարգ իրավիճակով պայմանավորված, ստիպված էին երկարաձգել: Բայց դանդաղել էլ չէր կարելի: Ժամանակը թանկ էր: Ջրի արտահոսքը խողովակաշարից 13-15 լիտր էր վայրկյանում: Հազարավոր մարդիկ անջուր էին մնացել: «Արևելք» ՏՏ «Սևան» տեղամասի աշխատակիցները, հաշվի չառնելով ոչ հոգնածությունը եւ ոչ էլ Գեղարքունիքի սաստիկ ցուրտն ու առատ տեղացող ձյունը, մի գործից անցան մյուսին: Եւ հաջորդ երեկոյան, մոտ 21.00-ին, Վեոլիայի թիմը արդեն մթության մեջ վերջացրեց գործը ու սկսեց խողովակաշարը ջրով լցնել: Այդ մասին՝ նաեւ լուսանկարաշարով: Ահա, այսպիսի եղանակային պայմաններում վերացրեց վթարը Վեոլիայի թիմը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր