Հունիսի 7-ին Սևան քաղաքում նախատեսված պլանային ջրանջատումը չեղարկվել է. «Վեոլիա Ջուր»
Հունիսի 7-ի համար նախատեսված Սևան քաղաքում պլանային ջրանջատման մասին մամուլի հաղորդագրությունը համարել չեղյալ` տեխնիկական պատճառներով պայմանավորված։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհանգստության համար։
Հիշեցնենք, որ ս․թ․հունիսի 7-ին ժամը 08։00-20։00-ն նախատեսվում էր դադարեցնել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Գոմաձոր, Ցամաքաբերդ, Միկրո 1-ից-6 թաղամասերի, Բաբաջանյան, Կոմիտասի, Էներգետիկների փողոցների ջրամատակարարումը:
[b]«Վեոլիա Ջուր» ՓԲԸ[/b]