Սպիտակ քաղաքում նախատեսված ջրանջատումը չեղյալ է հայտարարվել. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ այսօր Սպիտակում հայտարարված ջրամատակարարման դադարեցման մասին հայտարարությունը չեղարկվում է.
«Խնդրում ենք հունիսի 26-ին ժամը 10.00-18.00 Սպիտակ քաղաքում սպասվող ջրամատակարարման դադարեցումը համարել չեղյալ: Նշված տարածքներում սպասվող ջրանջատման մասին կտեղեկացվի լրացուցիչ:
Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար»: