Դիեգո Կոստան հրաժարվել է այսօր մասնակցել «Ատլետիկոյի» մարզմանը
«Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան այսօր թիմի հետ չի մարզվել: Վերջինս հրաժարվել է մասնակցել մարզումներին:
Կոստան ժամանել է ակումբի մարզաբազա, սակայն շուտով հեռացել է այնտեղից: «Ատլետիկոն» հաստատել է, որ հարձակվողը որևէ վնասվածք չի ունեցել:
Ըստ տարբեր աղբյուրների, Կոստայի նման վարքագիծը պայմանավորված է նրանով, որ ակումբը ներքին կարգապահական հետաքննություն է սկսել կարմիր քարտիպատճառով, որը ֆուտբոլիստը ստացել էր «Բարսելոնայի» հետ խաղում:
Հիշեցնենք, որ այդ խաղում (0:2) Կոստան հայհոյել էր մրցավարին, ինչի համար հեռացվել էր խաղադաշտից, իսկ ավելի ուշ որակազրկվել 8 խաղով: