Դիեգո Սիմեոնեն հաստատել է, որ «Ատլետիկոյի» հետ պայմանագիրը կրճատել է
Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հաստատել է, որ իր պայմանագրի ժամկետը ակումբի հետ կկրճատվի 2 տարով և կավարտվի 2018 թվականին:
«Ես հաստատում եմ այդ տեղեկությունը: Ես զրուցել եմ ակումբի ղեկավարության հետ և մենք որոշել ենք, որ այդպես բոլորի համար լավ կլինի: Սակայն այդ կճատումը խանգարի ինձ նոր պայմանագիր կնքել այս մեկի ավարտից հետո», ասել է Սիմեոնեն: