Ունաի Էմերի. Մեզ բարդ խաղ է սպասվում Նեապոլում
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին անդրադարձել է Եվրոպայի Լիգայի 1/4 եզրափակիչ փուլում «Նապոլիի» հետ պատասխան հանդիպմանը (առաջին խաղը՝ 2:0):
«Մենք գիտենք, որ երկրորդ խաղը այլ կլինի: Սպասում ենք, որ մրցակիցն իր ստադիոնում ու իր երկրպագուների առջև կցուցադրի իր լավագույն խաղը:
«Սա մեր համար տակտիկական փորձություն է լինելու: Իրենց երկրպագուների առջև նրանք համարձակ են խաղալու: Գիտենք, որ 90 րոպեներն այստեղ մեր համար շատ երկար են լինելու: Պետք է մոռանանք առաջին հանդիպման արդյունքը: Մենք խաղալու ենք և մտածելու ենք հաղթանակի մասին:
Եթե գոլ խփենք, ապա լավ առավելություն կստեղծենք: Դա բարդ կլինի, քանի որ նրանք իրենց հարձակողական խաղացողներով կարող են երկու և ավելի գոլեր խփեն:
Շանսերը գնահատում եմ 50/50, ինձ համար ոչինչ չի փոխվել: Անչելոտին երեք անգամ նվաճել է Չեմպիոնների լիգան: Նրանք հիանալի խաղացողներ ունեն: Նրանց պատմությունը՝ մեծ պատմություն է, իսկ նրանց ներկան մեծ հնարավորություններ և լավատեսություն են ներշնչում», ասել է Էմերին:
Հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին: