1772 դիտում
16:35 17-04-2019
Արթուր Ալեքսանյանը կմասնակցի Եվրոպական խաղերին
Հունահռոմեական ըմբշամարտի Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) կմասնակցի հունիսի 21-ից հուլիսի 1-ը Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերին:
Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:
«Եվրոպայի առաջնությունից նվաճեցինք Եվրոպական խաղերի 5 ուղեգիր: Եվրոպական խաղերի կազմում կլինեն փոփոխություններ: 99 տոկոսով Արթուր Ալեքսանյանը կմասնակցի Եվրոպական խաղերին, որտեղ հանդես կգանք 60, 67, 77, 87 և 97 կգ քաշային կարգերում:
Մայիսի 9-ից կսկսենք պատրաստվել Եվրոպական խաղերին ու աշխարհի առաջնությանը:
Արթուր Ալեքսանյանը վնասվածքից վերականգնվելուց հետո արդեն լիարժեք մասնակցում է մարզումներին: Նա շատ մարտական է տրամադրված: Հուսով եմ, որ ամեն ինչ պետք է լավ լինի: Արթուր Ալեքսանյանն իր ցանկաթյամբ էր բուժման մեկնել ԱՄՆ:
Բացառված է, որ մեր պետությունը, Սպորտի նախարարությունն ու Օլիմպիական կոմիտեն չֆինանսավորեն նրան: Պահ ստացվեց, որ ընկերները հրավիրեցին Արթուրին, ստեղծեցին պայմաններ և նա մեկնեց իր ցանկությամբ:
Հուսով եմ, որ այդ մասին այլևս չի խոսվի: Արթուր Ալեքսանյանի համար մեր երկրում երբեք խնդիրներ չեն կարող լինել ո՛չ կառավարության, ո՛չ էլ Օլիմպիական կոմիտեի խողմից»,- նշեց Լևոն Ջուլֆալակյանը:
Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանն ըմբշամարտի մրցագորգից բացակայում է 2018-ի նոյեմբերին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված աշխարհի առաջնությունից հետո:
Նմանատիպ նյութեր
1189 դիտում
15:37 29-04-2019
Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը կմասնակցի Եվրոպական խաղերին
5482 դիտում
16:44 29-04-2017
Արթուր Ալեքսանյանը ՝ այնուամենայնիվ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը
Այս բաժնից
3097 դիտում
10:05 28-12-2024
Շախմատային սկանդալ․ Կարլսենը հեռացվել է ջինսե տաբատի պատճառով
2800 դիտում
09:47 28-12-2024
Globe Soccer Awards․ հայտնի են լավագույնները
4999 դիտում
21:29 27-12-2024
Կարեն Գիլոյանը հրաժեշտ է տվել նախարարության անձնակազմին. ինչ որոշում է կայացրել. armlur.am