211652_close_icon
views-count7825 դիտում article-date 10:44 16-06-2020

Գլխավոր դատախազը միջնորդեց համաձայնություն տալ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրանք առաջադրելու

[url=https://www.tert.am/am/news/2020/06/16/parliament/3318729?fbclid=IwAR1neVSm38ybEOb7rJDAdCNuQoYXc1p9Jqe_06K7eRydxJGliMIGWAZE-rc]Tert.am[/url]-ը գրում է. Ազգային ժողովում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդագիրը: Նա ներկայացրեց քրեական գրոծերը: «Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակացությունը բավարար հիմք է տալիս ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու և 2017 թվականին «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքին ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու համար, որպեսզի արարքը նախատեսած է ՀՀ քրեական գործի 38 154.2 հոդվածի երկրորդ մասով».-ասաց նա: Այսպիսով դատախազը միջնորդեց համաձայնություն տալ Գ. Ծառուկյանին քրեական հետապնդում հարուցելուն, որպես մեղադրյալ ներգրավելուն և մեղադրանք առաջադրելու Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը Գ. Ծառուկյանին առնչվող երեք քրեական գործ է հարուցել:

Նմանատիպ նյութեր