211652_close_icon
views-count2623 դիտում article-date 15:12 16-04-2019

Մտքերով ու աղոթքներով Փարիզի հետ ենք. Հայկ Մարությանի նամակը՝ Անն Իդալգոյին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի կապակցությամբ նամակ է հղել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին: Ինչպես հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նամակում, մասնավորապես, ասված է. «Տիկին քաղաքապետ, սիրելի գործընկեր, խորին ափսոսանքով և տխրությամբ տեղեկացա երեկ Փարիզում կատարվածի մասին: Փարիզի Աստվածամոր տաճարը՝ համաշխարհային արվեստի գլուգործոցը, Ֆրանսիայի պատմության վկան, Փարիզի խորհրդանիշը... Երեկ երեկոյան ու գիշերը, հետևելով Ֆրանսիայից ստացվող լրահոսին, հետևում էի նաև համացանցի հայկական հատվածի արձագանքներին: Ափսոսանքի ու զորակցության խոսքերի հետ միասին երևանցիները համոզմունք են հայտնում, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի վերակառուցել այս հիասքանչ տաճարը՝ միջնադարի հրաշալիքներից մեկը, և այն կշարունակի հիացնել և հյուրընկալել միլիոնավոր մարդկանց ողջ աշխարհից: Մտքերով ու աղոթքներով Փարիզի հետ ենք»:

Նմանատիպ նյութեր