211652_close_icon
views-count17435 դիտում article-date 21:56 15-04-2019

Փարիզի Աստվածամոր տաճարում ուժգին հրդեհ է բռնկվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փարիզի Աստվածամոր տաճարում ուժգին հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է TACC-ը: Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան, հրդեհի բռնկման պատճառները դեռ հայտնի չեն: Վերջին մի քանի ամիսներին շենքը վերականգնվել է, դրա շուրջ տեղադրվել են շինարարական կոնստրուկցիաներ։ Աղբյուրը նշում է, որ հրդեհը կարող է կապված լինել 850 տարվա հնության տաճարում տարվող վերանորոգման աշխատանքների հետ: Աստվածամոր տաճարում բռնկված խոշոր հրդեհի պատճառով տաճարի տանիքն ամբողջությամբ ոչնչացվել է: «Ամեն ինչ փլվում է»,- ասել է դեպքի վայրում գտնվող ոստիկաններից մեկը: Տաճարի տանիքը շարունակում է այրվել: Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանն իր ցավակցությունն է հայտնել պատմական կառույցի հրդեհի կապակցությամբ: «Վշտալի է տեսնել Աստվածամոր տաճարը հրդեհի մեջ: Լոնդոնը կիսում է Փարիզի վիշտը և իր աջակցությունն է հայտնում բարեկամ ժողովրդին»,- ասել է քաղաքապետը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես արձագանքել է դեպքին՝ առաջարկելով հրդեհաշիջման համար «թռչող ջրցան մեքենաներ» օգտագործել և կոչ անելով արագ գործել: Երկրի նախագահ Էմանուել Մակրոնը հրդեհի պատճառով չեղարկել է ժողովրդին ուղղված ուղերձը, որը նախատեսում էր հղել այսօր երեկոյան: Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն թվիթերյան իր էջում հրդեհը սարսափելի է որակել և կոչ արել քաղաքացիներին անվտանգության նկատառումներով չանցնել հրշեջ ծառայության տեղակայած պատնեշներից այն կողմ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր