Ռեյկյավիկ Օփեն. Ռոբերտ Հովհաննիսյանը և Տիգրան Պետրոսյանը առաջատարների շարքում են
Իսլանդիայում ավարտին է մոտենում Ռեյկյավիկ Օփեն միջազգային մրցաշարը:
Խաղացված 7 տուրերից հետո աղյուսակը 6.5 միավորով միանձնյա գլխավորում է Ռումինիան ներկայացնող գրոսմայստեր Կոնստանտին Լուպուլեսկուն:
Ռոբերտ Հովհաննիսյանը և Տիգրան Պետրոսյանը վաստակել են 5.5-ական միավոր և կիսում են 2-11-րդ հորիզոնականները:
Լրացուցիչ ցուցանիշներով Հովհաննիսյանը գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Պետրոսյանը՝ 5-րդ:
Սերգեյ Մովսեսյանը վաստակած 5 միավորով 12-րդ տեղում է:
[url=http://chess-results.com/tnr374902.aspx?lan=11]Արդյունքներ[/url]