211652_close_icon

ԱԺ երեք կին պատգամավորներ մեկնում են Ռեյկյավիկ. Նրանց շարքում է նաեւ ընդդիմադիր Թագուհի Թովմասյանը

views-count2098 դիտում article-date 15:03 14-10-2024
Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ԱԺ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը («Պատիվ ունեմ» խմբակցություն), Մարիամ Պողոսյանը (ՔՊ) եւ Մերի Գալստյանը (ՔՊ) 5 օրով գործուղվում են Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկ:

Կարգադրության մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ կարգադրում եմ.

«Ռեյկյավիկ գլոբալ ֆորում 2024» միջոցառմանը մասնակցելու համար 2024 թվականի նոյեմբերի 9-13-ը Ռեյկյավիկ (Իսլանդիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավորներ Թագուհի Թովմասյանին, Մարիամ Պողոսյանին, Մերի Գալստյանին:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավոր կատարող Վ. Հարությունյանին՝ գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի ՀանրապետությանԱզգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

Նմանատիպ նյութեր