211652_close_icon
views-count23696 դիտում article-date 12:33 14-04-2019

Երևանում 29–ամյա վարորդը BMW-ով մխրճվել է էլեկտրասյան մեջ. օպերատիվ են գործել ճանապարհային ոստիկաններն ու փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: ժամը 12:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Արարատ Աղամանյանը Ուլնեցի փողոցում իր վարած BMW մակնիշի 69 VO 969 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել էլեկտրասյան մեջ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության խումբն ու «Երքաղլույս» ընկերության ներկայացուցիչները: Փաստի առթիվ Երևանի ՃՈ-ում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր