2132 դիտում
23:32 13-04-2019
ԱԺ պատգամավորները այցելեցին Արենի-1 քարանձավ
Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, հանձնաժողովի անդամներ Նարինե Խաչատուրյանը և Վահագն Թևոսյանը, մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը այցելեցին ,Արենի-1 քարանձավ, որտեղ քարանձավի պահպանման գոտու տարածքի նախագծի վերաբերյալ քննարկում ունեցան Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի և քարանձավի հարակից տարածքում գործող տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչների հետ։
Բարձրացված հարցերին պաշտոնյաները տվեցին լուծումներ, որոնք առավելագույն լավ պայմաններ կստեղծեն պատմամշակութային հուշարձանի շրջակա տարածքի կենսագործունեության համար։
Հիշեցնենք, որ առկա խնդրի մասին բարձրաձայնվել էր Մխիթար Հայրապետյանի՝ նախորդ շաբաթ Վայոց ձորի մարզ կատարած այցի ընթացքում, որի նախաձեռնությամբ էլ կազմակերպվել էր այս հանդիպումը՝ բոլոր կողմերի մասնակցությամբ։
«Օրենսդիրն ու գործադիրն այս անգամ Վայոց ձորում էին մշակութային հարցերով։ Դե իսկ նկարում մենք ենք և Հայաստանի ամենամեծ դրոշը՝ Արենի համայնքում», գրել է Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
1449 դիտում
14:31 14-04-2019
Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Արենի-1» քարանձավ
Այս բաժնից
535 դիտում
17:41 06-05-2024
Այսօր Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 33-րդ տարելիցի օրն է
559 դիտում
17:28 06-05-2024
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, գյուղացիները հուսահատված են. գյուղապետ