6991 դիտում
16:59 07-11-2015
36-ամյա Արկադին գիշերը գնացել է կնոջ մոտ՝ «Քարանձավ» հյուրանոց, արթնացրել բոլորին, իրարանցում ստեղծել եւ նույնիսկ ծեծել տնօրենին
36-ամյա Արկադի Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Վայոց ձորի մարզի Արփի գյուղի վարչական տարածքում գտնվող <<Քարանձավ>> ՍՊԸ-ին պատկանող հյուրանոցում գիշերը ժամը 23-ի սահմաններում հարբած վիճակում կոպիտ կերպով հասարակական կարգը խախտելու դիտավորությամբ, առանց որևէ առիթի` խուլիգանական դրդումներով արթնացրել ու անհարկի վիճաբանության մեջ է մտել այդ ժամին իր սենյակում քնած նույն հյուրանոցի տնօրեն և սեփականատեր Կառլեն Ստեփանյանի հետ, հասարակության` Կառլեն Ստեփանյանի, հյուրանոցի աշխատակցուհի Հասմիկ Թադևոսյանի ու իր կնոջ` Մարիամ Մարտիրոսյանի նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով` 10 րոպե տևողությամբ անհասցե տվել է սեռական բնույթի հայհոյանքներ, որը զուգորդվել է նաև Կառլեն Ստեփանյանի նկատմամբ բռնություն գործադրելով, այն է` ձեռքով հարվածել է նրա գլխին:
Արկադի Իսրայելյանն իր խուլիգանական գործողությունները դադարեցրել է միայն Հասմիկ Թադևոսյանի և Մարիամ Մարտիրոսյանի միջամտությունից հետո:
Ա. Իսրայելյանըի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
1121 դիտում
16:15 09-04-2020
Ալբերտ Ազարյան. Ստեղծված իրավիճակը բազում հուշեր է արթնացրել
Այս բաժնից
502 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
991 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
760 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ