Դավիթ Տոնոյանն առաջնագծում է
ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է առաջնագիծ՝ զինված ուժերի առաջապահ դիրքեր։
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է լուսանկարներ։ Նախարարին են ներկայացրել առաջնագծի այդ սեկտորի իրավիճակը։
Դ. Տոնոյանին ուղեկցել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանը։


