211652_close_icon
views-count23511 դիտում article-date 17:46 24-09-2018

Դավիթ Տոնոյանն այցելել է նախօրեին առաջնագծում վիրավորված զինծառայող շարքային Արթուր Գեւորգյանին

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ սեպտեմբերի 24-ին, այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ։ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ նախարարն առաջին հերթին այցելել է նախօրեին առաջնագծում վիրավորված զինծառայող շարքային Գեւորգյան Արթուրին։ «Արթուրի առողջական վիճակի մասին նախարար Դավիթ Տոնոյանը խոսել է բժիշկների հետ, հանդիպել ծնողներին։ Արթուր Գեւորգյանի վիճակը ներկայումս կայուն է։ Դավիթ Տոնոյանը շրջել է հոսպիտալում, հանդիպել այլ հիվանդների, ՌԲՎ պետ Գայանե Հովհաննիսյանի եւ հոսպիտալի պետի հետ քննարկել հոսպիտալում բուժման կազմակերպման հետ կապված հարցեր»,-գրել է նա: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/09/22/1105880/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, սեպտեմբերի 20-ին, Արցախի Հանրապետությունում՝ Մատաղիսում, զինվորական հերթապահություն անցկացնելիս ծանր վիրավորվել էր զինծառայող, Վանաձորի բնակիչ, 20-ամյա Արթուր Գևորգյանը: Արթուր Գևորգյանը վնասվածքը ստացել է ականի պայթյունից: Նրան տեղափոխել էին Երևան, որտեղ Մուրացանի հոսպիտալում մեկ ոտքը անդամահատել են և բժիշկները պայքարում էին երկրորդ ոտքը պահպանելու համար: Մեր տեղեկություններով, Արթուրը աչքերի և տեսողության հետ խնդիրներ ուներ, նրա համար նախատեսված էր եղել սահմանափակ ծառայություն և իրավունք չունեին տանել առաջնագիծ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր