slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
«Գինեսի» ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը և Կամերային նվագախումբը կներկայացնեն իտալական ծրագիր
211652_close_icon

«Գինեսի» ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը և Կամերային նվագախումբը կներկայացնեն իտալական ծրագիր

views-count4009 դիտում article-date 14:54 13-04-2019
ՀՀ-ում Իտալիայի դեսպանության նախաձեռնությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը և «Գինեսի» ռեկորդակիր, ճանաչված ջութակահար Նիկոլայ Մադոյանը հանդես կգան համերգով: Ապրիլի 15-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի Italian Primavera խորագիրը կրող երեկո: Երեկոյի ընթացքում նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, Մադոյանի հետ կներկայացնի Կորելլիի, Պերգոլեզիի, Վիվալդիի, Պագանինիի ստեղծագործությունները: Նշենք, որ Նիկոլայ Մադոյանը 1988թ. դարձել է Պ.Չայկովսկու անվան Համամիութենական մրցույթի հաղթող՝ երիտասարդ կատարողների անվանակարգում` կատարելով Պ.Չայկովսկու ջութակի համերգը: 1991թ. դարձել է Գեորգ Կլլենկամպֆի անվան ջութակարարների միջազգային մրցույթի հաղթող: 1988թ. Մոնրեալում և Մյունխենում հանդես է եկել բարեգործական համերգներով և հասույթը ուղղել Սպիտակի ավերիչ երկրաշարժից տուժած հաշմանդամ երեխաների բուժմանը: Ելույթներ է ունեցել աշխարհի բազում սիմֆոնիկ նվագախմբերի հետ` հայտնի դիրիժորների ղեկավարությամբ: Ելույթ է ունեցել Տիվոլի և Կոնցերտբաու, Լոնդոնի Թագավորական փառատոնային, Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ համերգասրահներում, Միլանի Վերդիի թատրոնում և այլուր: 2004թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

Նմանատիպ նյութեր