211652_close_icon

Հայ ջութակահար Նիկոլայ Մադոյանը Հայաստանում գինեսի ռեկորդակիր է դառնալու. Առավոտ

views-count4339 դիտում article-date 09:48 07-02-2014
«Առավոտ»-ը գրում է. «Գինեսի գրքում գրանցվելու հայտ է ներկայացրել գերմանաբնակ ճանաչված ջութակահար Նիկոլայ Մադոյանը։ Նա պատրաստվում է առանց նոտաներից օգտվելու կատարել Պագանինիի ջութակի բոլոր 6 կոնցերտները մեկ երեկոյի ընթացքում։ Այս եզակի երաժշտական իրադարձությունը կկայանա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ փետրվարի 20-ին։ Անվանի ջութակահարը հանդես կգա թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ (երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Կարեն Դարգարյան)»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր