211652_close_icon
views-count1492 դիտում article-date 23:29 12-04-2019

Ոստիկանները բացահայտեցին ավտոմեքենայից «ABS» համակարգի գողության դեպքը

Ապրիլի 11-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Արշակունյաց պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1976 թ. ծնված Աշոտ Ի.-ին: Նա հայտնել է, որ մարտի 18-ին, ժամը 04.30-ին, Գաջեգործների փողոցի 76 հասցեի մոտ կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից գողացել է «ABS» համակարգը՝ մեքենայատիրոջը պատճառելով 350.000 դրամի վնաս: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր