211652_close_icon

Հայ-ռուսական միացյալ զորախմբի մարտավարական զորավարժությունները կավարտվեն կրակային փուլով

views-count1316 դիտում article-date 16:48 12-04-2019
Բաղրամյան զորավարժարանում մեկնարկել է հայ-ռուսական միացյալ զորախմբի մարտավարական զորավարժության եզրափակիչ` կրակային փուլը: Կրակային փուլի անձնակազմը բաղկացած է ավելի քան 1500 զինծառայողից: Հայ ռուսական միացյալ զորախմբի հրամանատար Տիգրան Փարվանյանիխոսքով` զորավարժությունն անցկացվում է առանց սյուժեի: «Չի լինելու սցենար, չկա գրած, թե ինչից հետո ինչ պետք է լինի: Խնդիրը տրվում է հրամանատարին, նա պետք է ղեկավարի իր զորքը, և ընթացքում տարբեր տեսակի առաջադրանքներ է ստանալու, և դրանք նույնպես պետք է կատարի»,- ասաց Փարվանյանը: Միացյալ զորավարժությունն սկսվել է ապրիլի 1-ին:

Նմանատիպ նյութեր