211652_close_icon
views-count1047 դիտում article-date 14:12 12-04-2019

ԵԱ. Օր չորրորդ. Մեկնարկում են հունահռոմեականները

Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում քիչ անց կմեկնարկեն հունահռոմեական ըմբիշները: Այսօր գորգ դուրս կգան 55, 63, 77, 87 և 130 կգ քաշային ըմբիշները: 55 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Ռուդիկ Մկրտչյանը պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ նրա մրցակիցը 2018 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, վրացի Նուգզարի Ցուրցումիան է: 63 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը նույնպես պայքարը սկսում է որակավորման փուլում՝ գոտեմարտելով նորվեգացի Ստիգ-Անդրե Բերգեի հետ: 77 կգ քաշային կարգում օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը որակավորման փուլում կհանդիպի Նիդերլանդները ներկայացնող Մարսել Ստերկենբուրգին: 87 կգ քաշային կարգում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը պայքարը սկսելու է որակավորման փուլից, որտեղ նրա մրցակիցը Հեիկի Հերման Մեթսոմաեկին է Ֆինլանդիայից: 130 կգ քաշային կարգում Դավիթ Հովասափյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ կհանդիպի աշխարհի գործող չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ռուս Սերգեյ Սեմյոնովին: Հիշեցնենք, որ ազատոճային ըմբիշները ավարտել են իրենց ելույթները, և 61 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն է դարձել Արսեն Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր