1587 դիտում
10:53 12-04-2019
Ֆեյքերի դեմ պայքարում կարող են լինել ճնշումներ քաղաքական, տնտեսական մրցակիցների նկատմամբ․ «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ կառավարության նիստում վարչապետը, հերթական անգամ կորցնելով ինքնատիրապետումը, անդրադարձավ քաղաքական դաշտում ֆեյքերի և տարաբնույթ մանիպուլյացիաների թեմաներին և ազգային անվտանգության ծառայությանը հանձնարարեց զբաղվել ֆեյքերով ու մանիպուլյատորներով։
Թեման բավականին լայն արձագանք ստացավ և՛ երկրի ներսում, և՛ քաղաքական դաշտում, և՛ փորձագետների, և՛ նույնիսկ միջազգային կառույցների շրջանում, քանի որ այստեղ շատերը նկատեցին խոսքի ազատության սահմանափակման վտանգ։
Ի վերջո, շատերի համար հասկանալի չէր, թե ինչու հենց ԱԱԾ-ն պետք է զբաղվեր այս հարցով, քանի որ ԱԱԾ-ն շատերի մոտ ասոցացվում է նախկին ԿԳԲ-ի հետ։ Բացի այդ, բոլորը հասկանում են, որ ֆեյքերի դեմ պայքարի շրջանակում կարող են լինել նաև որոշակի ճնշումներ քաղաքական հակառակորդների, երբեմն նաև տնտեսության մեջ մրցակիցների նկատմամբ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1213 դիտում
09:23 03-09-2023
Ֆեյքերի և կենդանի ֆեյքերի հիստերիան մի բան կարող է նշանակել՝ վախենում են ու ճիշտ են անում․ Հայկ Մամիջանյան
1674 դիտում
09:37 29-05-2014
Սերժ Սարգսյանի հրավերը կարող է առիթ դառնալ, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ճնշումներ գործադրեն Թուրքիայի նախագահի նկատմամբ․ ՀԺ
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1702 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»