Պոլ Պոգբա. Դեռ վաղ է ասել, որ կհեռանամ «Մանչեսթեր Յունայթեդից»
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան հայտարարել է, որ դեռ չի կողմնորոշվել իր հետագա կարիերայի հարցում:
«Ես կցանկանայի խաղալ Նեյմարի, Մեսիի կամ Կրիշտիանուի հետ: Սակայն դա չի նշանակում, որ ես ցանկանում եմ փոխել ակումբը:
Դեռ վաղ է խոսել այն մասին, որ կհեռանամ «Մանչեսթեր Յունայթեդից»: Իրավիճակը կարող է փոխվել:
Ես Մոուրինյոյի հետ պրոբլեմներ չունեմ, ես չեմ ընտրում կազմը: Իրեն հարցրեք, թե ինչու եմ այդքան քիչ խաղում: Ես հարգում եմ նրա որոշումները», ասել է Պոգբան: