1720 դիտում
12:42 10-04-2019
ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մեկնել է Վաշինգտոն. մասնակցելու է ԱՄՀ և ՀԲ գարնանային նստաշրջանին
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Վաշինգտոն, որտեղ մասնակցելու է Արժույթի Միջազգային Հիմնադրամի և Համաշխարհային Բանկի կառավարիչների խորհուրդների 2019 թ. գարնանային նստաշրջանին:
ԿԲ նախագահը մասնակցելու է ԱՄՀ/ՀԲ գարնանային նստաշրջանի պլենար նիստին, ինչպես նաև հոլանդաբելգիական ենթախմբի կառավարիչների նիստին:
Նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ՝ մասնավորապես ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Թաո Ժանգի, ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի, ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Էնթընի ԴեԼաննոյի, ինչպես նաև միջազգային մի շարք ֆինանսական կառույցների ղեկավարների հետ:
Միջոցառման շրջանակում նախատեսված են մի շարք աշխատանքային քննարկումներ՝ միջազգային տնտեսական և ֆինանսական զարգացումների, տնտեսական աճի, կապիտալի շուկաների և ֆինանսական տեխնոլոգիաների փոխկապվածության, համաշխարհային տնտեսության մարտահրավերների, ֆինանսական հոսքերի կառավարման և այլ հարակից թեմաների շուրջ:
Նմանատիպ նյութեր
3412 դիտում
13:30 12-10-2017
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու ԱՄՀ և ՀԲ տարեկան հանդիպումներին
1673 դիտում
12:50 14-11-2018
ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մեկնել է Ալմաթի՝ մասնակցելու Ղազախստանի ֆինանսիստների կոնգրեսին
1339 դիտում
12:50 28-09-2021
Կենտրոնական բանկի նախագահը մասնակցել է Ֆիլիպինների կենտրոնական բանկի կողմից կազմակերպված առցանց համաժողովին
Այս բաժնից
901 դիտում
20:08 23-01-2025
ՔԿՀ-ներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է․ ՄԻՊ
565 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
745 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը