1646 դիտում
12:50 14-11-2018
ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մեկնել է Ալմաթի՝ մասնակցելու Ղազախստանի ֆինանսիստների կոնգրեսին
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Ալմաթի Ղազախստանի ֆինանսիստների 8-րդ կոնգրեսին մասնակցելու նպատակով:
Ինչպես հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, Կոնգրեսի շրջանակում քննարկվելու են մի շարք հարցեր, մասնավորապես՝ կենտրոնական բանկերի մարտահրավերների, ռիսկերի վրա հիմնված վերահսկողության, կանխիկ դրամաշրջանառության, սպառողների շահերի պաշտպանության, ֆինանսական շուկաների գլոբալ միտումների, ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակում ինտեգրացիոն գործընթացների և մի շարք այլ թեմաների վերաբերյալ:
Միջոցառման շրջանակում ԿԲ նախագահը կմասնակցի ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 18-րդ նիստին՝ ԵԱՏՄ անդամ-պետությունների ԿԲ նախագահների մասնակցությամբ:
Այցի շրջանակում նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ գործընկեր կառույցների ղեկավարների հետ: ԿԲ պատվիրակությունը մասնակցելու է նաև Ղազախստանի ազգային արժույթի՝ տենգեի 25-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին:
Նմանատիպ նյութեր
1808 դիտում
22:31 02-06-2022
Ալմաթի-Երևան-Ալմաթի չվերթ է գործարկվել․ Հայաստանում Ղազախստանի դեսպանն իրադարձությունը պատմական է անվանել
960 դիտում
13:16 03-06-2015
ՀՀ կենտրոնական բանկի նախագահը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Միջազգային բանկային կոնգրեսին
1690 դիտում
12:42 10-04-2019
ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մեկնել է Վաշինգտոն. մասնակցելու է ԱՄՀ և ՀԲ գարնանային նստաշրջանին
Այս բաժնից
319 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
922 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
508 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում