Մոնտենեգրոյի կառավարությունը հետաքրքրված է SolarOn-ի արտադրանքով
Մոնտենեգրոյի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները՝ ի դեմս Առողջապահության նախարարության Գլխավոր քարտուղար Նիկոլա Անտովիչի եւ Էկոնոմիկայի նախարարության էներգոխնայողության դիրեկտորատի ղեկավար Մարկո Ռադուլովիչի, այսօր հյուրընկալել էին SolarOn:
Ծանոթանալով ընկերության արտադրանքին (արեւային վահանակներ) եւ ավտոմատա- ռոբոտացված հոսքագծով արտադրական գործընթացին, ինչպես նաեւ իրազեկվելով Հայաստանում եւ հատկապես Ընկերությունում արեւային էներգետիկայի զարգացման ընդհանուր պոտենցիալին՝ բարձրաստիճան հյուրերը մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին Ընկերության հետ փոխշահավետ
համագործակցության համատեքստում զարգացնելու հնարավորություններն ու հեռանկարները: Մոնտենեգրոյի կառավարության եւ Solaron-ի ղեկավարության միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց փորձի եւ տեղեկատվության փոխանակման, ինչպես նաեւ հնարավոր համագործակցությունը խթանելու ուղղությամբ: