3922 դիտում
17:30 26-03-2019
Առաջին անգամ Հայաստանում նոր ավտոմատացված ռոբոտացված հոսքագիծ SolarOn-ի գործարանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
SolarOn-ը համալրվել է իտալական արտադրության ավտոմատացված, ռոբոտացված հոսքագծով, որը Հայաստանում առաջինն է
SolarOn-ը հանդիսանում է առաջին արևային վահանակներ արտադրող ընկերություն Հայաստանում: Լինելով առաջատար և միտում ունենալով կատարելագործել սարքավորումները՝ դարձնել արևային վահանակների արտադրական պրոցեսը ավելի արդիական, ձեռք է բերվել իտալական Ecoproggeti ընկերության կողմից արտադրված ժամանակակից և իննովացիոն հոսքագիծ, որը թույլ է տալիս արտադրական գործընթացը ամբողջությամբ ավտոմատացնել, ինչպես նաև բարձրացնել արտադրական հզորությունները:
Ecoprogetti –ն միջազգային ճանաչում վայելող ընկերություն է, որն իր արտադրանքի բարձր որակի շնորհիվ ընդգրկված է աշխարհի թոփ 5 ֆոտովոլտային արևային համակարգեր արտադրող ընկերությունների շարքում:
Մարտ ամսին SolarOn ընկերություն ժամանեցին Ecoprogetti ընկերության մասնագետները՝ իրականացնելու նորագույն սարքավորումների տեղադրումը, փորձարկումը, աշխատակիցներին ծանոթացրեցին սարքավորումների գործառույթների, արտադրական հնարավորությունների հետ: Ecoprogetti ընկերության մասնագետները անց կացրեցին վերապատրաստման դասընթաց ընկերության աշխատակիցների հետ:
Այս սարքավորումը միավորել է մի քանի գործողություն՝ մարդու միջամտության աստիճանը հասցնելով մինիմալի: Հոսքագծի առանձնահատկություններից են.
• պատենտավորված հիբրիդային զոդման տեխնոլոգիա,
• շուկայում ամենակոմպակտ ագրեգատը,
• աշխատում է PERC, HJT, BI-FACIAL, MONO և POLY բջիջների հետ
• քառառանցք ռոբոտ՝ արևային բջիջների հաջորդական շղթան առանց խախտումերի ապակու վրա տեղադրելու հնարավորութամբ,
• սպասարկման ցածր գործառույթ,
• 5 և 6 բաս-բարերի` BB ստանդարտ զոդում,
• 156X156MM և 156,75X156,75մմ բջիջների հետ աշխատանք,
• կատարելագործված զոդում՝ առանց բջիջների համար ջերմային և մեխանիկական սթրեսի, ինչը խոտանի աահմանաչափը հասցնում է 0.2%-ից պակաս:
Հոսքագծի մեջ ներառված է նաև ավտոմատ տեստավորման Ecolab EL համակարգը, ինչը լիովին նոր մոտեցում է էլեկտրամագնիսական լուաարձակման տեստավորման մեջ: Այն հնարավորություն է տալիս լիովին վերահսկել արտադրանքի որակը լամինացիաից առաջ և հետո:
Այսպիսով SolarOn-ի արտադրական հզորությունը այսուհետ կկազմի ավելի քան 60 մեգավատ տարեկան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2289 դիտում
14:48 17-10-2022
Հայաստանում կգործարկվի իրանական ավտոմեքենաների արտադրության հոսքագիծ
2891 դիտում
22:27 09-04-2019
Մոնտենեգրոյի կառավարությունը հետաքրքրված է SolarOn-ի արտադրանքով
Այս բաժնից
748 դիտում
13:53 21-11-2024
Բավարար չէ ասել, որ Նիկոլը «մերկ» է. պետք է հիմնավորել, որ նա «տգեղ» է․ Աշոտյան
1195 դիտում
13:36 21-11-2024
Սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվությունը, զգուշացնում եմ. Փաշինյան