3736 դիտում
13:10 09-04-2019
Պետհամարանիշների թիթեղների նոր խմբաքանակն այսօր կհասնի Հայաստան
Պետհամարանիշների համար նախատեսված թիթեղների վերջացած խմբաքանակն այսօր կհամալրվի նորով: «[url=https://armenpress.am/arm/news/970570.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 9-ին Արարատյան ավտոմաքսատուն-վարչություն կատարած այցի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանին մոտեցած քաղաքացիները բողոքեցին, թե պետհամարանիշների թիթեղները սպառվել են, և իրենց նոր պետհամարանիշ չեն տալիս: Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ զրույցի արդյունքում տեղեկացավ, որ խնդիրը պայմանավորված է վերջին տարիներին ներկրվող ավտոմեքենաների թվաքանակի ավելացմամբ:
«Մեքենաների ներկրման շատ մեծ ծավալ է գալիս հիմա: Կանխատեսել են, որ ավելի պետք է լինի, բայց հիմա նախատեսվածից էլ ավելի է եղել: Հիմա թիթեղը հասել է Փոթի, Փոթիից գալիս է Երևան»,- ասաց վարչապետը:
ՀՀ ոստիկանապետը Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում նշել էր, որ թիթեղները, հավանաբար, այսօր արդեն Հայաստանում կլինեն:
Նմանատիպ նյութեր
41033 դիտում
14:08 24-06-2020
Արտակարգ դեպք Երևանում. փորձել են գողանալ մարզահամերգային համալիրի տանիքի թիթեղների մի զգալի մաս
569 դիտում
11:45 14-11-2020
Կանադայից հումանիտար օգնության հերթական խմբաքանակն ուղևորվում է Հայաստան
3187 դիտում
11:45 08-04-2021
Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին՝ 15 հազար չափաբաժին խմբաքանակն առաքվել է Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
361 դիտում
17:28 06-05-2024
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, գյուղացիները հուսահատված են. գյուղապետ
430 դիտում
16:18 06-05-2024
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին