211652_close_icon
views-count10589 դիտում article-date 17:22 08-04-2019

Նատալիա Օրեյրոն բեմում ծածանեց հայկական դրոշը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երեկ՝ ապրիլի 7-ին, Կ.Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում կայացավ Նատալիա Օրեյրոյի «Անմոռանալի շրջագայություն» խորագրով շոու-ծրագիրը։ Օրեյրոն գեղեցիկ և բարեհամբույր էր, ինչպես միշտ։ Նա մի քանի նագամ փորձեց հայերեն խոսել, ասել հայերեն բառեր։ Երեկոյի անակնկալը ցնցեց հանդիսատեսին. Նատալիայի բաս-կիթառահարը հիանալի և յուրովի կատարեց Հայաստանի հիմնը։ Ողջ դահլիճը ոտնկայս լսում ու ծափահարում էր։ Մարդկանց աչքերում դժվար չէր նկատել հուզմունքի և ուրախության արցունքներ Հիմնը հնչելուց հետո Նատալիան բեմից ծածանեց հայկական դրոշը, որի անկյունում փակցված էին նաև Արգենտինայի և Ուրուգվայի դրոշները։ Երեկոյի այս հատվածի համար պատահական չէր ընտրվել Օրեյրոյի հայտնի «Cambio Dolor» երգը, որը սկսվում է հետևյալ բառերով. «Փոխում եմ ցավը, ազատության…» Համերգի ժամանակ Օրեյրոյի որդին նվեր ստացավ հայկական դհոլ և փորձեցին միասին Նատալիայի հետ նվագել: Օրեյրոյի անձնակազմը՝ հեռախոսները ձեռքին, հիացած նկարահանում էին այդ գեղեցիկ պահը։ [b] ՄԱՐԻԱՄ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր