211652_close_icon
views-count208158 դիտում article-date 11:59 08-04-2019

Ոստիկանության ՔՀԳ վարչության և Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները բացահայտել են Լոռու մարզում առանձնակի դաժանությամբ սպանության դեպքը. կասկածյալը դին այրելուց հետո սպանվածի Mercedes-ով հեռացել էր . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 8-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ Արտակ Կարապետյանի, վարչության պետի տեղակալ Տիգրան Կարապետյանի, ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Վալերի Բաղյանի, ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանի գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչների հետ, քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ ստացված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում սպանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Թումանյանի բաժին են բերման ենթարկել Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Կամո Կիրակոսյանին։ Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի բնակիչ՝ 46-ամյա Արսեն Սարդարյանին դանակի մի քանի հարվածով սպանելու, դին այրելու մեջ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Սարդարյանը ապրիլի 4-ից որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից։ Նա իր վարած Mercedes մակնիշի 34 RA 735 համարանիշի ավտոմեքենան հանգստյան օրերին շահագործում էր որպես տաքսի և Երևանից պատվիրատուի հետ ուղևորվել է Լոռու մարզ։ Հաջորդ օրվանից հարազատները ոչ մի տեղեկություններ չեն ունեցել Ա. Սարդարյանից։ Նրան զանգահարում էին, սակայն նա կամ զանգերին չէր պատասխանում կամ անհասանելի էր տալիս։ Գրեթե մի քանի օր Լոռու մարզի ոստիկանները կատարել էին հսկայածավալ որոնողական աշխատանքներ և ինչքան կասկածելի վայրեր կար, «սանրել են», ու արդեն ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Լոռու մարզի ոստիկանները քննիչների հետ կազմում են օպերատիվ-հետախուզական և քննչական խմբեր ու հայտնաբերում են Mercedes մակնիշի ավտոմեքենան։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մեքենան հայտնաբերելու այդ օրը, ժամը 20:30-ի սահմաններում Ալավերդի քաղաքի բնակիչ, ոստիկանության Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Վռամ Վարդևանյանը իր անչափահաս տղայի հետ աշխատանքային ժամն ավարտելուց հետո մեկնում է Աքորի գյուղ՝ հայրական տուն և Աքորի գյուղի ցուցանակի մոտ նկատում է Mercedes-ը ու ճիշտ կողմնորոշվելով, որ այդ ավտոմեքենան որոնվող ավտոմեքենան է, մոտենում է Mercedes -ին և հետնամասում հայտնաբերում Կ. Կիրակոսյանին, ով փորձում է դիմել փախուստի, սակայն Վ. Վարդևանյանին հաջողվում է վնասազերծել նրան և տեղեկությունը փոխանցում է ոստիկանության Թումանյանի բաժին, որից հետո օպերատիվ խումբը՝ ոստիկանության Թումանյանի բաժնի պետի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի պետ Էդվարդ Կարապետյանի ու մարզային քննչական վարչության պետի տեղակալ Արման Գալստյանի հետ մոտենում են դեպքի վայր ու կասկածյալը բերման է ենթարկվում Թումանյանի ոստիկանություն: Ավտոմեքենան էլ տեղափոխվում է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մինչ ավտմեքենան հայտնաբերելը, Լոռու մարզի ոստիկանները տարածքային բաժինների, այդ թվում՝ ոստիկանության Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Վանաձոր քաղաքի Բազումի, Գուգարքի բաժինների ծառայողներով մոտ 80 կմ-ից ավել որոնողական աշխատանքներ են կատարել, քանի որ ստացված օպերատիվ տվյալները հակասական էին: Mercedes -ը ուղևորվելիս է եղել Լոռու մարզ, ինչի համար էլ մարզի ողջ ոստիկանությունը հնարավոր և անհնար վայրերում այդ թվում՝ անտառներում և ձորերում, որոնում էին Mercedes -ը: Քիչ առաջ ճիվաղը ոստիկանների և քննիչների ուղեկցությամբ մատնացույց արեց այն վայրը, որտեղ սպանությունից հետո հողի մեջ թաքցրել էր այրված մարմինը: Ստահակը սառնասրտորեն պատմում էր, թե ինչպես է սպանել իր զոհին ու հետո դին տեղափոխել նշված վայր: Ոստիկանության Թումանյանի բաժնի մոտ հավաքված՝ սպանված Ա. Սարդարյանի հարազատներն ու ընկերները ասում էին. «Հույս ունեինք, որ Ա. Սարդարյանը կհայտնաբերվեր, ցավով տեղեկացանք, որ զարհուրելի սպանություն է տեղի ունեցել, բայց նաև մեր շնորհալալությունն ենք հայտնում Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչներին, ովքեր օրեր շարունակ մեզ հետ հավասար լոռվա սարերն ու ձորերը ոտի տակ էին տալիս, որպեսզի գտնեին Ա.Սարդարյանին: Գոհ ենք նաև ոստիկանների ու քննիչների օպերատիվ աշխատանքներից, ովքեր հայտնաբերեցին թուրքացած հային ու հիմա կողմ ենք, որ սրա նմանները արժանանան մահապատժի, որպեսզի մյուսներին դաս լինի: Էս ճիվաղի պատճառով ընտանիքի սիրված հայը, կոլետիվի սիրված ու հարգված աշխատակիցը խնամքին ուներ 2 անչափահաս երեխա ու հիմա սրա նման մոլախոտը օրենքի ողջ խստությամբ պետք է պատժվի»: Նա բերման է ենթարկվում ու արդեն փաստերի ճնշման տակ խոստովանում է, որ սպանությունը կատարել է ինքը և այրված դին գտնվում է Լոռու մարզի Աքորի վարչական տարածքում։ Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության պետ Ա. Մանթաշյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և այս պահին Կ. Կիրակոսյանը ոստիկանների ու քննիչների ուղեկցությամբ տեղափոխվում է այն վայրը, որտեղ թաքցրել է դին։ Ֆոտոլրագողի հետ զրույցում դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ կասկածյալ Կ. Կիրակոսյանն այդ օրն էր Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել Հայաստան։ Փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Քննիչի որոշմամբ Կ. Կիրակոսյանը ձերբակալվել է։ [b] Սպանության կասկածանքով ձերբակալված՝ 30-ամյա Կամո Կիրակոսյանն է[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0853449001554746652277721.jpg[/img] [b]Հանցագործին վնասազերծած, ոստիկանության Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Վռամ Վարդևանյանն է[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0452860001554747276242655.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 199+
199+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր