77828 դիտում
22:15 08-05-2017
Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները, Մասիսի փրկարարները 18 օր հետո հայտնաբերեցին առանձնակի դաժանությամբ սպանված, 69–ամյա տղամարդու կիսաքայքայված դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Քիչ առաջ ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի, ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ Մասիսի ոստիկանապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները ՝ հրամանատար Բագրատ Դանիելյանի գլխավորությամբ, ժամանել են Արարատի մարզի Նորամարգ գյուղի վարչական տարածք:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղի տարածքում գտնվող ջրատարում հայտնաբերվել է տղամարդու դի:
Ոստիկանները նշված հատվածում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են 69-ամյա Հարություն Ազատյանի անվամբ վարորդական իրավունքի վկայական և Opel Astra մակնիշի 34 ՏF 386 համարանիշի ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր:
Այս պահին հրշեջ-փրկարարները փորձում են ճոպանի միջոցով ջրամբարից դուրս բերել տղամարդու դին, ով ապրիլի 21-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր և միայն մի քանի օր ոտիկանության Արարարտի մարզային վարչության, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ -հետախուզական գործողություններ, պարզել էին որ Հ. Ազատյանը սպանվել է և սպանություն կատարելու կասկածանքով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչների հետ հսկայական աշխատանքներ կատալելու շնորհիվ հայտնաբերել են սպանությունը կատարողին, ով Նորամարգ գյուղի բնակիչ, 36-ամյա Վադիմ Օհանյանն էր:
Այս պահին տեղում աշխատում է նաև ոստիկանության Մասիսի բաժնի փորձաքրեագետը:
Տեղում է նաև Նորամարգի գյուղապետ Սարգիս Գալստյանը:
Դեպքի վայր է ժամանել նաև Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Մուրադ Մարգարյանը:
Այս պահին ոստիկաններն ու փրկարարները սպասում են, որպեսզի ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական վարչության և Ռազմական ոստիկանության ծառայողները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 18 օր՝ առավոտյան ժամը 8:00-ից մինչև կեսգիշեր, Արարատի մարզի ոստիկանները փրկարարների և քննիչների հետ մոտ 55 կմ կիլոմետր շառավիղով որոնողական աշխատանքներ են կատարել՝ դին հայտնաբերելու ուղղությամբ:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/30/1065707/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 29-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության փոխգնդապետ Գևորգ Սիմոնյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված ավագ քննիչ Սերգեյ Հովհաննիսյանը միջնորդություն էր ներկայացրել Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամյա կալանքի որոշում կայացնի Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ, 36-ամյա Վադիմ Օհանյանի նկատմամբ, ով կասկածվում էր առանձնակի դաժանությանբ Մասիս քաղաքի բնակիչ, 69-ամյա Հարություն Ազատյանին սպանելու մեջ:
Դատավոր Արտաշես Հովհաննիսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել էր ավագ քննիչի միջնորդությունը և Վ. Օհանյանը կալանավորվել և տեղափոխվել էր Նուբարաշենի բանտ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դիակի որոնողական աշխատանքները շարունակվում էին ոստիկանության Մասիսի բաժնի, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, Մասիսի հրշեջ-փրկարարների և Սևանի ջրասուզաների կողմից:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութերը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2092 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)