211652_close_icon
views-count7428 դիտում article-date 23:11 07-04-2019

«Տամբովյան» հանցախմբի ղեկավարին Ստարավոյտովայի սպանության գործով մեղադրանք ներկայացրեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սանկտ-Պետերբուրգի դատարանը մեղադրանք ներկայացրեց Վլադիմիր Բարսուկովին՝ 1998 թվականին ՌԴ Պետդումայի պատգամավոր Գալինա Ստարավոյտովայի սպանության կազմակերպման մեջ: Գալինա Ստարավոյտովան սպանվել է 1998թ. նոյեմբերի 21-ին՝ իր տան շքամուտքում: 2005թ. սպանության գործով Պետերբուրգի դատարանը երեք հոգու ազատազրկման ենթարկեց 11-ից մինչև 23,5 տարով: Դատարանը հաստատել էր, որ սպանության շարժառիթը Ստարավոյտովայի քաղաքական գործունեությունն է: Անմիջական կատարողներ էին ճանաչվել Յուրի Կոլչինն ու Վիտալի Ակիշինը, որոնք դատապարտվել էին համապատասխանաբար 20 և 23,5 տարվա ազատազրկման: 2013թ. Ստարավոյտովայի սպանության գործով նախաքննությունը վերսկսվել էր: Նույն տարում Պետդումայի նախկին պատգամավոր Միխայիլ Գլուշչենկոյին մեղադրանք էին ներկայացրել՝ սպանության կազմակերպման համար: Գլուշչենկոն հետաքննության հետ գործարքի գնաց և ցուցմունքներ տվեց սպանության անմիջական պատվիրատուի դեմ, որը հանդիսացել է գործարար Վլադիմիր Բարսուկովը (Բարսուկով), որը 1990-ականներին ռուսական ամենաազդեցիկ՝ «տամբովյան» հանցախմբի ղեկավարներից մեկն էր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր