3059 դիտում
09:08 10-11-2016
Նորք-Մարաշի հանցախմբի գործով անցնողների թիվը հասել է մոտ 300-ի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախորդ տարվա նոյեմբերի 25-ին Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի առանձնատներից մեկից ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից վնասազերծվեց «հանցավոր խմբավորում», ինչի առիթով հարուցված քրեական գործի նախաքննությունը միայն վերջերս է ավարտվել։ Բայց անգամ գործի հաստափոր նյութերի ուսումնասիրությամբ հնարավոր չէ պարզել, թե ով է, ի վերջո, հանցախմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը, ում հրահանգով էր գործում, ինչ առարկայական նպատակ ուներ։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարույթում գտնվող գործի վերաբերյալ «Ժողովուրդ»-ին ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան։ «Հանցախմբի» պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը բոլոր նրանց, ում հետ զրուցել է Սերժ Սարգսյանի իշխանությունը տապալելու թեմայի շուրջ, ձայնագրել է։ Նա ձերբակալման պահից ի վեր ցուցմունքներ է տվել այն մասին, որ հանցախումբ է կազմել, փորձել պայթեցնել Սերժ Սարգսյանի ինքնաթիռը, հարձակում գործել պետական կառույցների վրա։ Սակայն արդեն վերջին փուլում Ա. Վարդանյանը հայտարարել է, որ հրաժարվում է նախկինում իր տված բոլոր ցուցմունքներից, անդամներից որևէ մեկը նախապես չի իմացել իր ծրագրերի մասին։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ նաև, որ այս գործով անցնողների թիվը նախապես հրապարակված 18 անձանցից հասել է մոտ 300-ի, որոնց միայն մի մասն է գտնվում կալանքի տակ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
12292 դիտում
09:20 11-11-2016
Սեյրան Օհանյանի անունը շոշափվել է Նորք-Մարաշի հանցախմբի գործում. «Ժողովուրդ»
4525 դիտում
10:06 03-06-2016
Նորք Մարաշի հանցախմբի անդամ Վաղինակ Ստեփանյանը խոստովանել է, որ զենքերը պետք է օգտագործվեին Քեսաբում. «Իրավունք»
3034 դիտում
10:31 09-06-2016
Առաջիկայում կիմանանք՝ ով է Նորք-Մարաշի զինված հանցախմբի պատվիրատուն. «Ժամանակ»
Այս բաժնից
1030 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1252 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»