211652_close_icon
views-count63648 դիտում article-date 19:01 06-04-2019

Տավուշի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերեցին Իջևանում կողոպուտ կատարողին. հայտնաբերվել է հափշտակվածի մի մասը. մինչդեռ որոշ օգտատերեր հիստերիկ գրառումներ էին կատարում

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, այսօր՝ ապրիլի 6-ին, ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Վահե Ղազարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Կամո Ցուցուլյանի, ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունմքների ծառայողները, Իջևանի ոստիկանապետ Գեորգի Միրզոյանի գլխավորութմամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության և նույնն վարչության Իջևանի քննչական բաժնի քննիչների հետ, ոստիկանության Իջևանի բաժին են բերման ենթարկել Տավուշի մարզի բնակիչ, 25-ամյա Սուրեն Ավալյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է երեկ՝ ապրիլի 5-ին, Իջևան քաղաքում կողոպուտ կատարելու մեջ: Այդ օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, Իջևանի բնակիչ, 38-ամյա Նոյեմզար Գրիգորյանը ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է տվել, որ նույն օրը՝ ժամը 17:15-ի սահմաններում, Իջևան քաղաքի Անկախության փողոցում անհայտ անձը իր ձեռքից քաշել և բացահայտ հափշտակել է դրամապանակը: Ն. Գրիգորյանի տուն մեկնած ոստիկաններին նա հայտնել է, որ դրամապանակի մեջ եղել է 1 հատ ոսկյա մատանի, 510 հազ. դրամ, բանկային և առևտրի կենտրոնների զեղչի քարտեր: Հափշտակողը դիմել է փախուստի, իսկ Ն. Գրիգորյանին պատճառվել է մոտ 700 հազ. դրամի վնաս: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ Տավուշի մարզի ոստիկաններն ու քննիչները հսկայածավալ աշխատանքներ կկատարեին, որոշ օգտատերեր համացանցը հեղեղել էին գրառումներով, թե «վա՜յ, հարա՜յ, հասեք, Տավուշի մարզի ոստիկանության քթի տակ կողոպուտ արեցին ու անպատիժ հեռացան», մինչդեռ այդ «վայ-հարայ» աղմկողները, եթե տեսնեին կողոպտիչին, «մկան ծակին օխտը թուման կտային»: Մինչդեռ, Տավուշի մարզի ոստիկաններն ու քննիչները ապացուցեցին, թե ում օրն է 40 օր, և նշված կողոպուտը կատարելու կասկածանքով բերման ենթարկված Ս. Ավալյանը ոչ միայն խոստովանել է կատարվածը, այլև նրա մոտ հայտնաբերվել է տուժածի հափշտակված իրերի մի մասը: Գ. Շամշյանի տեղեկություններով, քիչ առաջ Տավուշի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Եփրեմ Գասպարյանի որոշմամբ՝ ՀՀ քր-օր-ի 176 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշով մեղադրանք է առաջադրվել Ս. Ավալյանին, ով ձերբակալվել է: Գ. Շամշյանի տեղեկություններով, տուժած Ն. Գրիգորյանը աշխատում է Իջևանի սոցիալական ապահովության տարածքային բաժնում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր