211652_close_icon
views-count60384 դիտում article-date 10:38 01-12-2016

Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով բացահայտեցին ու հայտնաբերեցին առեղծվածային սպանություն կատարողին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 30-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Թումանյանի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Թումանյանի բաժնի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Թումանյանի ոստիկանություն են բերման ենթարկել Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի 2/23 շենքի 14 բնակարանի բնակիչ, 44-ամյա Հրանտ Ասատրյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է երեկ՝ նոյեմբերի 30-ին, գինարբուքի ժամանակ օղու շշով և ձեռքերով հարվածելով՝ նույն թաղամասի 1/24 շենքի 35 բնակարանի բնակիչ, 65-ամյա Հայկ Վարդումյանին սպանելու մեջ։ Վերջինի դին հայտնաբերվել էր նույն թաղամասի 2/3 շենքի թիվ 25 բնակարանում։ Ֆոտոլրագրողը հայտնում է՝ եթե ոստիկաններն ու քննիչները ճիշտ չգործեին, ապա նրան հայտնաբերելը դժվար կլիներ, քանի որ, ըստ ալավերդցիների, նա վարում էր թափառականի կյանք և հաճախ բացակայում էր Ալավերդուց։ Հանցագործությունը բացահայտելու օպերացիան ղեկավարել են Լոռու մարզի ոստիկանապետ Արամ Ղազարյանը, Լոռու մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանը և ոստիկանության Թումանյանի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արծրուն Շախկյանը։ Քննիչի որոշմամբ կասկածյալ Հ. Ասատրյանը ձերբակալվել է։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/11/30/102728/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ նոյեմբերի 30-ին, սպանություն էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ էր ստացվել, որ Սանահին-Սարահարթ թաղամասի 2/3 շենքի մոտ տղամարդու դի կա: Նշված վայր էր ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը նույն շենքի 25 բնակարանի բնակիչ, 65-ամյա Հայկ Արամի Վարդումյանն էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նա մահացել էր հարվածից կամ հարվածներից: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանությունը հենց դեպքի վայրից բերման էր ենթարկել Ալավերդի քաղաքի 44-ամյա բնակիչ Հրանտ Սուրենի Ասատրյանին: Դեպքի վայրում աշխատել էր ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արծրուն Շախկյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր