211652_close_icon
views-count63515 դիտում article-date 13:36 06-04-2019

Ճանապարհի թերի կառուցման պատճառով հերթական խոշոր վթարը՝ Արարատի մարզում. կան վիրավորներ. ժամանել են ՃՈ վաշտի և դասակի հրամանատարներն ու «Հայավտոճան»-ի գլխավոր տնօրենը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 6-ին, ճանապարհի թերի կառուցման պատճառով հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 24.5 կ հատվածում դեպի Երասխ ընթանալիս, Ford Trnsit մակնիշի 41 ND 004 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, մոտ 40 մետր տապալել արգելապատնեշներն ու մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին դասակի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ Ford-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, դրանցից մեկը շպրտվել և բախվել է դեպի Երևան ընթացող MAN մակնիշի 016 ZZ 33 համարանիշի ավտոմեքենային։ Բարեբախտաբար, MAN-ի վարորդը նույնպես ճիշտ է կողմնորոշվել, կարողացել է կառավարել ավտոմեքենան։ Դեպքի վայր են ժամանել նաև տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, «Հայավտոճան» ընկերության ներկայացուցիչները՝ գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումաևրտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գեղամ Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար, իսկ նշված հատվածում բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել, այդ թվում՝ ողբերգական, ու դրա հիմնական պատճառը ճանապարհի թերի կառուցումն է։ «Ու երբ անձրև է գալիս, վթարը պատրաստ է»,-ասում էին քաղաքացիները։ «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Գ. Ավետիսյանը խոստացավ, որ խնդիրը կարճ ժամկետում կլուծվի, որպեսզի հետագայում նման վթարներ տեղի չունենան։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ford Transit-ը պատկանում է «Բարի Սամարացի» ընկերությանը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր