211652_close_icon
views-count1850 դիտում article-date 22:46 05-04-2019

Լիբանանում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել են Երևանի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական խմբին

Ապրիլի 4-ին դեսպան Վահագն Աթաբեկյանը Լիբանանում ՀՀ դեսպանությունում հյուրընկալեց Երևանի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական խմբին: Թատերախումբը Լիբանանում հանդես է գալիս ներկայացումներով նվիրված Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակներին: Թատերախմբի հետ հանդիպման ընթացքում Դեսպան Աթաբեկյանը բարձր գնահատեց թատրոնի դերը հայ մշակութային կյանքում և ընդգծեց հայ մեծանուն մտավորականներին նվիրված հոբելյանական միջոցառումների անցկացման խորհուրդն ու կարևորությունը:

Նմանատիպ նյութեր