211652_close_icon
views-count1516 դիտում article-date 14:39 05-04-2019

Հրայր Թովմասյանը վստահեցնում է՝ Սահմանադրական դատարանի վրա քաղաքական ճնշում չկա

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը վստահեցնում է, որ իրենց վրա չկա որևէ քաղաքական ճնշում: Այս մասին Հ. Թովմասյանն ասաց Սահմանադրական դատարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով իրենց վրա ճնշումներից խուսափելու վերաբերյալ հարցին: «Վստահեցնում եմ 100 տոկոսով՝ նման բան գոյություն չունի: Սա առաջին նախապայմանն է ՍԴ արդյունավետ գործունեության համար: Զրո կաշկանդվածություն ցանկացած երևույթից, ցանկացած անձից»,- նշեց Սահմանադրական դատարանի նախագահը: Հավելեց, որ իր համար կա սուրբ գիրք՝ Սահմանադրությունը: Խոսելով ՍԴ անդամության իր նախընտրած թեկնածուների վերաբերյալ, Թովմասյանն ընդգծեց, որ իր համար կարևոր է, որպեսզի նրանք համապատասխանեն օրենքի բոլոր պահանջներին՝ լինեն 40 տարին լրացած, բարձրագույն իրավաբանական կրթությամբ և այլն: «Ես չեմ որոշում՝ ում հետ աշխատել, որոշում են ՀՀ նախագահը, կառավարությունը, դատավորների ընդհանուր ժողովը: ՍԴ-ն այս առումով նախընտրելի թեկնածու չունի»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր