211652_close_icon
views-count1767 դիտում article-date 11:25 06-09-2014

Հրայր Թովմասյանը՝ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածո՞ւ. «ՀԺ»

«Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի անունը կարծես թե դուրս է գալիս Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ դատավորի թեկնածուների ցուցակից»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում. «Իշխանության վերին օղակներում խոսում են, թե Հրայր Թովմասյանին որոշել են պատրաստել որպես Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածու: Հիշեցնենք, սակայն, որ ՍԴ գործող նախագահ Գագիկ Հարությունյանն այս պահին 66 տարեկան է և թոշակի է անցնելու միայն 70-ում: Այսինքն, մինչ այդ, հասկանալի է, դեռ շատ ջրեր կարող են հոսել»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր